ԱՄՆ-ն 2005թ. Գերհզոր համակարգիչների շուկայում միանձնյա առաջատար էր: 2015 թ. Մարս մոլորակ ուղարկած ռոբոտից այն ստացավ առաջին լուսանկարները:
Ֆրանսիա 2005 թ. արտադրեց 1001 ձիաուժ հզորությամբ մեքենա՝ bugatti: 2015 թ. թողարկեց նոր՝ 1650 ձիաուժ հզորությամբ նոր մոդելը:
Գերմանիան 2005թ. ստեղծեց w221 թափքով Mercedes-Benz S class-ը, որն ուներ այնպիսի տեխնիկական հագեցվածություն, ինչը տեսել էինք միայն ֆանտաստիկ ֆիլմերում: 2015թ. նա ներկայացրեց նոր գերտնտեսող АUDI մեքենան, որը 100 կմ-ին ծախսում էր 3,5 լ վառելիք:
Ռուսաստանն 2005թ. աշխարհին ի ցույց դրեց իր նոր գերհզոր զինտեխնիկան: 2015 թվին ստեղծելով Մաքսային միությունը՝ փորձում է Չինաստանի, Հնդկաստանի հետ նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ հաստատել:
Հարավային Կորեան 2005թ. միջազգային շուկայում դարձավ էլեկտրատեխնիկայի արտադրության առաջատարներից մեկը: 2015 թ.-ին ստեղծեց այնպիսի սարքավորումներ, որոնք իրենց ցուցանիշներով անցան նույնիսկ ճապոնականին:
Ճապոնիա 2005թ. Toyota ընկերությունը դարձավ աշխարհում ամենաշատ մեքենա իրացնող ընկերությունը՝ անցնելով General motors-ին և 2015թ. հիբրիդային մեքենաների արտադրությամբ աշխարհում դարձավ միանձնյա առաջատար:
Վրաստանում 2005թ. հեղափոխությունից հետո տնտեսության արագ կայունացում և բարձր ցուցանիշներով աճ գրանցվեց: 2015 Կովկասում այն տուրիզմի բիզնեսի առաջատար դարձավ:
Հայաստան, 2005 թիվ, գարուն, ընդդիմադիրներ հանրահավաք, հավաստիացում, որ եկել է իշխանության վերջը, շատ քիչ մնաց իշխանությանը: Մեկ էլ թեժ քննարկում. եթե քրիստոնեություն չընդունեինք, կարո՞ղ ա ծովից ծով լինեինք: 2015 թիվ գարուն, ընդդիմադիրների հանրահավաք, հավաստիացում, որ եկել է իշխանությունների վերջը: Հաաա, քիչ էր մնում մոռանայի, խորովածի փառատոն, դոլմայի փառատոն, ձմերուկի փառատոն, ոչխար խուզելու փառատոն, սոցցանցերում քննարկում, 301թ.-ին որ քրիստոնեություն չընդունեինք, կարո՞ղ ա ծովից ծով Հայաստան ունենայինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել