ՄԻԱԿ քարտուղար |
Քաղաքական գործընթացները իրոք որ փողոցից տեղափոխվել են այլ` քաղաքական բանավեճի համար առավել քաղաքակիրթ հարթակներ: Դժվար է հիշել, որ նախագահական ընտրություններից 2-3 ամիս առաջ երբևէ քաղաքական տիրույթում «հրապարակային անդորր» տիրեր: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները «ձեռքները ծալած» թամաշա են անում: Նրանք շատ ինտենսիվ քաղաքական խորհրդակցությունների մեջ են, փորձում են ճշտել իրենց մարտավարությունները, ճիշտ գնահատել իրենց իրական հնարավորությունները և ակնկալվող համագործակցության հեռանկարները: Սա նույնպես քաղաքակիրթ քաղաքական հարաբերություններին բնորոշ դրսևորում է: Երբ փորձում ենք հասկանալ, թե որոնք են նման իրավիճակի իրական պատճառները, որպես առաջնային գործոն չենք կարող չնշել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքում քաղաքական դաշտի գրեթե բոլոր, քիչ թե շատ ազդեցիկ ուժերը հայտնվեցին Խորհրդարանում: Եվ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, թե ինչպես են այդ խոշոր քաղաքական իրադարձությանը վերաբերվում նրանք, կամ ընտրությունների արդյունքում որքանով բավարարվեցին նրանց քաղաքական պահանջմունքները: Փաստն այն է, որ բոլորն էլ էապես նպաստել ու նպաստում են ցիվիլ քաղաքական հարաբերություններին....
Ցիվիլարխիկ դեմոկրատիա - այս հասկացությունը Հայաստանում շրջանառության մեջ է դրել իմ լավ բարեկամ Աշոտ Ալեքսանյանը: