Araratnews.am-ը գրում է.
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին Միավորված ազգերի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի մեկնարկը կարող է նմանվել «տիտանների մենամարտի», քանի որ աննախադեպ քանակությամբ երկրի նախագահներ և վարչապետեր են ժամանելու Նյու Յորք:
Ըստ պարբերականի` եթե բոլոր նախագահները, որոնք նախապես հայտարարել են Նյու Յորքում ելույթ ունենալու մասին, ժամանեն այստեղ, ապա մեկ օրվա ընթացքում մի քանի ժամ տարբերությամբ ՄԱԿ-ի ամբիոնին են մոտենալու Բարաք Օբաման, Հասան Ռուհանին, Ֆրանսուա Օլանդը, Սի Ցզիպինը, Վլադիմիր Պուտինը:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները կներկայացնեն իրենց տեսակետն աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Լրագրողներն ակնկալում են «հռետորական հնարքների» հրավառություն,- գրում է The Guardian-ը: