Իրանի և վեցնյակի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանի կողմից մասնավորապես ուրանի հարստացման ծրագրի ծավալների կրճատման պայմաններում և համաձայնագրի կետերը կատարելու դեպքում Իրանից կհանվեն միջազգային պատժամիջոցները։ Այդ պարագայում կարևորվում է, որ Արևմուտք-Իրան փոխհարաբերություններում Հայաստանի դերն արդեն գիտարկվում է ոչ թե զուտ Իրան-Հայաստան փոխհարաբերությունների համատեքստում, այլ ավելի շուտ աշխարհաքաղաքական կոնտեքստում: Այլ խոսքով, Հայաստանը կարող է ներգրավվել Իրան-Արևմուտք փոխհարաբերությունների տիրույթ, որը կնշանակի, որ Հայաստանը կարող է հանդես գալ ոչ միայն որպես զուտ հարևան երկիր, որի տրանսպորտային և էներգոհամակարգերն ամբողջությամբ գտնվում են այլ երկրի ազդեցության ներքո, և այդ կտրվածքով փոխհարաբերությունները կլինեն ՌԴ-ի ցանկության և քաղաքական ու տնտեսական շահերին ածանցյալ, այլ հնարավորություն է բացվում Արևմուտքի կողմից ՀՀ-ին օգնելու իր արտաքին քաղաքականությունում գործելու ոչ միայնակ, որն էլ կնշանակի ուղղակի Ռուսաստանի ազդեցության թուլացում և այն խոչընդոտների մասամբ հաղթահարում, որ առկա է ՀՀ-ում ՌԴ-ի կողմից տրանսպորտային և տնտեսական անվտանգության համատեքստում: Արդեն աշխարհաքաղաքական շահերի տիրույթ է մուտք գործում Իրանի կողմից դեպի եվրոպական երկրներ գազամատակարարում սկսելու գործընթացը, որի համար Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, շատ ավելի հարմար է: Այնպես որ, կարելի է հուսալ, որ գազատարի կառուցումը և ուղղության ընտրությունը, գտնվելով աշխարհաքաղաքական ավելի մեծ շահերի ոլորտում և համաձայնությունների կենտրոնում, կարող է նպաստել Հայաստան-Իրան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը՝ անկախ երրորդ երկրի՝ տվյալ պարագայում ՌԴ-ի դիրքորոշումից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/855962764494920
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել