Newsline.am-ը գրում է.
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին շրջանում Թուրքիայի 39 նահանգում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 1302-ի։ Դրա մասին նշված է Թուրքիայի կառավարության կոորդինացիոն գրասենյակի տարածած գրավոր հայտարարությունում։
Ձերբակալվածներին կասկածում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու կամ էլ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար։ Խոսքն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) և Հեղափոխական-ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) մասին, որոնք թուրքական կողմի կարծիքով՝ սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, անվտանգության ուժերին, քաղաքացիների անվտանգությանն ու կայունությանը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի տարածքում իրականացվել է 657 ահաբեկչական հարձակում։