Հիշո՞ւմ եք, որ երբ դեռ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրել-չստորագրելու հարցը Հայաստանում դեռ արդիական էր, համաձայնագրի կողմնակիցները պնդում էին, թե ասոցացումը Հայաստանին թույլ կտա երկրի ներսում ստեղծել մրցակցային պայմաններ, որ օլիգարխիատը կզիջի դիրքերը, որ կոռուպցիան կնվազի: Հայաստանը համաձայնագիրը չստորագրեց: Փոխարենն այդ փաստաթուղթը ստորագրեց, մասնավորապես, Մոլդովան: Ու հիմա ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում էդ երկրում: Համարյա համատարած դարձած չքավորություն, ՌԴ-ի կողմից պատասխան պատժամիջոցների արդյունքում միլիարդավոր դոլարի վնասներ, կոռուպցիան հասել է աննախադեպ չափերի (գործը հասել է էնտեղ, որ Մոլդովայի նախագահը տունը վերանորոգում է ու գազի «լևի» գիծ է անցկացնում), առաջիկայում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ թանկացում: Ու ասել, թե սա վերջն է, ցավոք, հնարավոր չէ: Սա միայն սկիզբն է: Հետևաբար պետք է ընդունել, որ եթե համակարգը փտած է, և իրավիճակը փոխելու ցանկություն չկա, ապա ոչ մի փաստաթուղթ ի զորու չէ իրավիճակ փոխել: Իսկ մնացյալ ամենը գեղեցիկ հեքիաթներ են՝ գրված վառ երևակայություն ունեցող և աշխարհին եվրոպացիների կամ ամերիկացիների աչքերով նայողների համար:
Հ.Գ. «Ասոցացված» Վրաստանում ևս էլեկտրաէներգիան նախատեսվում է թանկացնել 33 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1062656487091778?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել