Ոչ վաղ անցյալում համացանցում լայն քննարկումների առիթ էր հանդիսացել մի տեղեկություն, ըստ որի՝ ադրբեջանական սահմանապահներն անցակետում առգրավել էին 8000 տոննա հայկական ծիրան (ծիրանի պատկանելիությունն իմացել էին արկղերի վրա դրված հայկական թերթերից): Տեղեկության համաձայն՝ 2 ադրբեջանցիներ ցանկացել էին ներկրել ծիրանն Ադրբեջան:
Երեկ Ադրբեջանի Մաքսային կոմիտեն տեսանյութ էր տարածել, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես են ոչնչացնում օրերս սահմանակետում առգրաված 31 շիշ կոնյակ, 51 տուփ ծխախոտ և 23 տուփ սուրճ, որոնք եղել էին հայկական արտադրության: Զավեշտալի է, որ նրանք այդ անում էին ծափողջույնների ներքո:
Իհարկե, բնական է մեր նկատմամբ իրենց ունեցած թշնամանքը, բայց շշերը կոտրելուց ուրախանալը, տեսանկարելն ուղղակի մառազմ է: Եվ, ի վերջո, մեծ հաշվով մեզ ոչ մի կերպ չի վնասում իրենց այս և ամիսներ առաջ արած զավեշտալի ու մառազամատիկ քայլերը, քանի որ այդ պրոդուկտներն արդեն իսկ վաճառված էին, իսկ դրանց համար բնականաբար վճարել էին իրենց քաղաքացիները: