Հիշում եմ՝ 2012 թվի խորհրդարանական ընտրություններից հետո թերթերից մեկը հարցազրույց էր արել նորընտիր պատգամավոր գեներալ Մանվելի հետ ու հարցրել էր, թե ինչ կանի վերջինս, եթե նիստերի ժամանակ ինչ-որ բան իրեն դուր չգա, գեներալն էլ ոչ տարել, ոչ բերել՝ հայտարարել էր. «Ուշունց կտամ»։
Հիմա փաստորեն պարզվում ա, որ գեներալ Մանվելն իր աշակերտներն ունի, որոնք ևս կիսում են այս տեսակետը, որ կարելի է ու նորմալ է հայհոյելը քաղաքական-հասարակական գործչի համար։ Օրինակ՝ այն օրը Սանասարյան Դավիթիկը կապիկության հերթական ռաունդի ժամանակ, երբ նա չկրտած շան նման հրապարակի մի մասից մյուսն էր վազում ու ցանկանում էր նստել հրապարակի հենց կենտրոնում, մեկ էլ լսեց, որ ոստիկաններից մեկն իրեն կլոուն անվանեց (ի դեպ, ասեմ, որ դա օբյեկտիվ գնահատական էր) ու բորբոքված հարձակվեց էդ ոստիկանի վրա՝ մի քանի անգամ կրկնելով. «Ով ինձ կլՈն ասի, ես իրա ծնողներին կասեմ»...
Հիմա մի կողմ դնենք այն, որ այս տղան այդպես էլ չհասկացավ, որ «կլոն» ու «կլոուն» բառերը միանգամայն տարբեր իմաստներ ունեցող լրիվ տարբեր բառեր են։ Մի կողմ դնենք այն, որ այս տղայի հրապարակային գործունությանն իրոք դժվար է այլ գնահատական տալ, քան ծաղրածուությունն է։ Մի կողմ դնենք անգամ այն, որ գործնականորեն ապացուցվեց ժամանակի ընթացքում, որ Սանասարյան Դավիթիկն ու նրա կոլեգա Անդրիասը չեն կարող մի 20 հոգուց ավել մարդ հանել փողոց կամ էլ գոնե պահել եղածներին (հիշեք Բաղրամյանի ցույցերի երկրորդ փուլը)։ Այս ամենը մի կողմ...
Լավ, բա հայհոյախառը ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնելով՝ ո՞ւմ է ուզում կրի այս չստացված հեղափոխականը, ու ասենք ի՞նչ տարբերություն կա հայհոյող գեներալ Մանվելի կամ էլ, ինչո՞ւ ոչ, Շմայսի ու Սանասարյան Դավիթիկի միջև։ Թերևս միակ տարբերությունն այն է, որ առաջին երկուսը դրսից եկող գրանտների ու հոնորարների հույսին չեն ու չեն սպասարկում այս կամ այն եվրոպական կամ էլ ամերիկյան դեսպանատան շահեր, այլ ուղղակի գեղավարի-տնավարի օգտվում են արատավոր այս համակարգի պտուղներից։
Ու հա, Սանասարյանին պետք է փոխանցել, որ այն, ինչ հիմա ինքն է անում, սկսած մինչև սովածանալը տևող հացադուլները, հրապարակային բռնոցիներն ու կարտոֆիլի պարկի պես ոստիկանների կողմից այս ու այն կողմ տեղափոխվելը՝ համեմված բացարձակ անտաղանդ հռետորաբանությամբ, ստեղծում է մի կերպար, որը ռուսերեն ասած հնչում է որպես шут гороховый, ու երբ իրեն «կլոուն» են անվանում, չեն վիրավորում, այլ փաստ են արձանագրում։