Այլ է իրավիճակը Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությունում: Հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի խոսքերով, իրենք չունեն բավարար տեխնիկական միջոցներ հեռուստաեթերով նախընտրական քարոզարշավի կազմակերպման համար:
Հետեւաբար որեւէ սակագնի մասին խոսք գնալ չի կարող:Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ-ն, որ հիմա վերանվանվել է «Տավուշ-ՏՎ», Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունները քաղաքական գովազդ չեն հեռարձակելու:
Մարտունու «Զանգակ» ՀԸ տնօրեն Դավիթ Երանոսյանի խոսքերով, իրենց մոտ սակագներ չեն հաստատվել: Սեւանի «ՍՏՎ» ՀԸ խմբագիր Սուրեն Բարսեղյանն ասաց, որ իրենք որոշել են ընդհանրապես չհեռարձակել նախընտրական քարոզարշավը: «Քյավառ» ՀԸ տնօրեն Աշոտ Խանդանյանի խոսքերով, իրենցը կաբելային հեռուստաընկերություն է եւ սեփական արտադրություն չկա, հետեւաբար քարոզաշավին եթեր չի տրամադրվելու:
Արմավիրի ԱԼՏ ՀԸ տնօրեն Խաչիկ Դանիելյանի խոսքերով, իրենք եթեր չեն տրամադրելու որեւէ թեկնածուի:
http://www.asparez.am/news-hy/gner/#more-7940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: