
Tert.am–ը գրում է.
Գիտնականներն ապացուցել են բրոկկոլիի օգտակարությունը օրգանիզմի համար: Վերջերս նաև ուշադրության կենտրոնում են հայտնվել բրոկկոլիի գլուխները, որոնք ինչպես և ցողունները, հարուստ են հակաքաղցկեղային սուլֆորաֆան նյութով: Սուլֆորաֆանը բնական ծծմբային միացություն է, որն առկա է խաչածաղկավոր բանջարեղենում` կաղամբ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, ծովաբողկ:
Բրոկկոլին հարուստ է նաև A, D, K վիտամիններով: Այս մասին գրում է Top Healthy Life-ը և ներկայացնում բրոկկոլիի ընդհանուր օգտակար հատկությունները.
1. Կրկնակի ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջը:
2. Պարունակում է հակաքաղցկեղային հատկություններով հարուստ սելեն հանքանյութը:
3. Հակաբորբոքային միջոց է:
4. Կանխում է փորկապությունը:
5. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
6. Մեծ քանակությամբ կալցիում է պարունակում:
7. Մաքրում է արյունը:
8. Ակտիվացնում է քաղցկեղը ճնշող գեները:
9. Նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը:
10. Հարուստ է կալիումով:
11. Նպաստում է օստեոպոռոզի բուժմանը:
12. Քիչ քանակությամբ կալորիա է պարունակում. 100 գրամը 30 կկալ է պարունակում, որում առկա է նաև 11 գրամ սպիտակուց: