Հուլիսը համեմատաբար լարված է անցնում՝ առաջնագծում իրավիճակի տեսանկյունից, և հետաքրքիր է Ադրբեջանի քաղաքացիների տեսակետը բանակի ու զինծառայության մասին առաջնագծում լարվածության համատեքստում: Եվ, հաշվի առնելով Ադրբեջանում խոսքի ազատության և հատկապես՝ ռազմական թեմաներով իրականության բարձրաձայնման դեպքում հետապնդումներն ու պատիժները, դաշտը մեզ համար մեծապես անհասանելի է ու փակ: Այս պարագայում օգնության են հասնում բազմաբովանդակ ծաղրանկարները/
Ահա այս երգիծանկարը հրապարակվել է հուլիսյան թեժ շրջանում ադրբեջանական սոցցանցային՝ մեծ թվով հետևորդներ ունեցող էջերից մեկում: Այստեղ ցույց է տրված, թե ինչպես են գնում բանակ, ապա վիրավորվում կամ վախճանվում՝ ավարտելով զինծառայությունը վատթար վիճակում, իսկ դափնեպսակները՝ մեդալների տեսքով, հայտնվում են բարձրաստիճան զինվորականների համազգեստին, որոնք իրականում կանգնած են ցուցադրաբար տրիբունին և միտք էլ չունեն ռեալ մասնակցություն ցուցաբերել առաջնագծի դեպքերին: