Իրանի և «վեցյակի» Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից կարող է շահել Հայաստանը:
1.Այն կարող է նպաստել Իրան-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալների մեծացումանը, բանկային գործարքների ընդլայնմանը, Իրան-Հայաստան երկաթգծի և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու նախագծերի իրականացմանը։
2.Հայաստանն ունի իրանական էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու հեռանկար, որն ավելի առարկայական կդառնա այն ժամանակ, երբ Իրանն սկսի բանակցել այդ ուղղությամբ Արևմուտքի հետ:
3.Հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից Իրանի և ՀՀ-ի մոտեցումները մոտ են մեկմեկու՝ կարելի է ակնկալել նաև այդ գործոնը:
4.Մեծանում է հնարավորությունը կյանքի կոչելու Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը, եթե, իհարկե, ճիշտ օգտագործվեն չինական և ռուսական գործոնները:
5.Ռուսաստանի ճնշումը հայ-իրանական նախագծերի վրա կթուլանա կամ ամբողջովին կվերանա, եթե Մոսկվան հետաքրքրություն ունենա դրանց նկատմամբ և շահեր ակնկալի դրանցից:
6.Իրանը կդառնա Մեծ Մերձավոր Արևելքի համար մեկ գերտերություն` երկրորդ պլան մղելով Թուրքիային:
7.Սկսելով նավթի արտահանումն Իրանի կողմից՝ տնտեսական առումով բացասական նշանակություն կունենա Բաքվի համար, քանի որ Արևմուտքի կողմից նավթային հետաքրքրություններից բացի՝ կիջնի նաև նավթի միջազգային գինը, որը և կունենա իր ազդեցությունն Ադրբեջանի պետական բյուջեի վրա:
Առայժմ էսքանը՝ լավատեսական մասի հետ կապված։)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/855179141239949
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել