Image result for անդրիաս ղուկասյանՄի քանի հոգանոց անհնազանդության ակցիաներ կազմակերպելով` Անդրիաս Ղուկասյանն ու ընկերները չեն կարողանում հանրության շրջանում որոշակի հետաքրքրություն առաջացնել:

Այսօր Հանրապետության հրապարակում Անդրիասը հայտարարել է, թե Հովիկ Աբրահամյանն անձամբ է ոստիկաններին հրահանգել խոչընդոտել կենտրոնում նստացույց անել:

Ակնհայտ է, որ նման կերպ Անդրիասն ուզում է ակցիան լրջացնել, «մասշտաբային» բնույթ տալ, սակայն դրանով ոչ հանրության շրջանում վստահություն կարել է ձեռք բերել, ոչ էլ հնարավոր է տրամաբանական արդյունքի հասնել:

Ակցիայի մասնակիցները սխալ ճանապարհով են գնում, քանզի ծավալով ու հետաքրքրությամբ ներհամայնքային կամ նույնիսկ ներբակային վեճերին բնորոշ նախաձեռնությունը չի կարող այնքան լուրջ լինել, որքան փորձում եմ ներկայացնել:

Ծիծաղելի է, երբ կազմակերպիչներն այսպիսի պաթետիկ ձևերով փորձում են կշիռ հաղորդել իրենց ակցիային, մինչդեռ իրականում նրանց լուրջ ընդունողների խիստ դեֆիցիտ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել