Newsline.am-ը գրում է.
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկուշաբթի առավոտյան վերսկսել են Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական «Աշխատավորական» կուսակցության դեմ ռազմական գործողությունները:
Ինչպես հայտնել է քրդական Firat գործակալությունը, քրդական ճամբարների երկնքում թռչում են ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Տեղեկացնում է tass.ru-ն:
Գործակալության վկայությամբ` ամենամեծ ճամբարներից մեկում գիշերային գործողության ժամանակ հակահրթիռային ռումբ է նկատվել:
Ինչպես հայտնում է թուրքական հեռուստատեսությունը, Հյուսիսային Իրաքում կատարված ռազմական գործողությանը մասնակցել են Դիարբեքիրի F-16 օդային բազայի կործանիչները: Նրանք 9 հարված են հասցրել Թուրքիայի սահմանին մոտ տարբեր կետերի:
Ընդհանուր առմամբ այս գործողությանը վերջին օրերին մասնակցել է 50 թուրքական ինքնաթիռ: Նրանք հարվածել են 400 կետերի Հյուսիսիային Իրաքում, դրանց թվում ՝ ճամբարներ, ուսումնական հրապարակներ, պահեստներ և հրամանատարական կենտրոններ: