2012-2014 թվականներին Հայաստանից արտահանման բարձր իրական աճի միտումը շարունակվել է, իսկ ներմուծումը հիմնականում ունեցել է նվազման միտում: Վերջին երեք տարիներին արտահանման ծավալներն աճել են միջինում 15,8 տոկոսով: Արտահանման աճը պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսությունում պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ, ինչպես նաև արտահանման խրախուսմանն ուղղված` կառավարության կողմից ձեռնարկված գործողություններով: Չնայած ներմուծումը 2012-2013 թվականներին նվազել է, սակայն 2014-ի աճի շնորհիվ միջինում աճել է` 0,2 տոկոսով:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության 2016-2018 թթ միջնաժամկետ ծախսային ծրագրից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/679920738809249?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել