Շաիք Ջաֆաով, ադրբեջանական համացանցային ռեսուրսի՝ Մեյդան-ԹՎ-ի նոր ծաղրանկարիչներից: Այն, ինչ նյութերում և վերլուծություններում գրելը կարող է վտանգ հանդիսանալ ադրբեջանցի լրագրողների համար, վերջիններս արտահայտում են համանման նկարների միջոցով:
Բավականին կարևոր ու նուրբ թեմա է շոշափված: Փակելով մտավորականների ճաղերի հետևում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սնում է մնացյալ, թերահավատ զանգվածին Ղարաբաղը հետ բերելու միֆով, որը միշտ օդից կախված է և օդից կախված էլ մնալու է: Ահա այսպիսի մեկ բովանդակալից նկարով փշրվում է ադրբեջանական պետական քարոզչության կարևորագույն թեզերից մեկը: Հարկ է արձանագրել, որ տվյալ պարագայում ուշադրության է արժանի այդ թվում այն հանգամանքը, որ Ղարաբաղի վերադարձի՝ միֆ լինելը սկսում է գիտակցել նաև շարքային ադրբեջանցին՝ ելնելով սույն լուսանկարին ուղեկցող բազում մեկնաբանություններից...