Ոչ մի անհավատ էդքան չի նսեմացնում Աստծո անունը, որքան մի քանի հավատացյալ փուշ կերածները։ Չգիտեմ ոնց, որտեղից, ով ու ինչ նպատակով համացանցում լուր է տարածվել, թե իբր տիեզերքում Աստծո տունն են հայտնաբերել։ Հիմա պարզ ա, որ անհավատները արդարացիորեն պետք է սկսեին ղժալ էս ախմախ «հայտնագործության» վրա, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում էն հավատացյալներին, որ հերիք չի իրենք են լուրջ ընդունել էդ ապուշությունը` մի հատել փորձում են ուրիշներին համոզել, որ դա իրականություն է։ Ցավալին էն է, որ էդ կարգի խփնված «հավատացյալների» պատճառով ընդհանուր հավատքի գաղափարախոսությունն է արժեզրկվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/962687627129418?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել