Ամերիկյան Սահմանադրությունը ավելի քան 200 տարվա կյանք ունի, որի ընթացքում, սակայն, 27 անգամ փոփոխվել է` մինչ օրս, և մշտապես նախապատրաստվում են լրացուցիչ փոփոխություններ: Ամերիկյան Սահմանադրության հեղինակներն ականավոր տղամարդիկ են եղել` իրենց կրթությամբ, կենսափորձով և ժողովրդավարության ու լավ կառավարման իդեալներին իրենց նվիրվածությամբ:
Վերջին անգամ Սահմանադրությունը փոփոխվել է 1992 թվականին, որի արդյունքում Կոնգրեսի անդամներին արգելվել է քվեարկությամբ բարձրացնել իրենց աշխատավարձը` չսպասելով, որպեսզի միջանկյալ մեկ ընտրություն տեղի ունենա: Սահմանադրության սկզբնական տեքստի փոփոխություններից և մեկնաբանություններից զատ, գոյություն ունեն ժողովրդավարության ավանդույթներ, որոնք կամ փոխ են առնվել Մեծ Բրիտանիայի հարուստ քաղաքական պատմությունից և փորձից, կամ մշակվել ինքնուրույնաբար: Դրանցից առավել հայտնին ԱՄՆ առաջին Նախագահ Ջորջ Վաշինգտոնի որոշումն էր` չթույլատրելու իրեն հռչակել միապետ, ի հակադրություն իր որոշ դաշնակիցների ցանկության, և չձգտել պաշտոնավարման երրորդ ժամկետի: Սահմանադրությունը որևէ կերպ չէր սահմանափակել երկրի գլխավոր գործադիր ղեկավարի պաշտոնավարման ժամկետների հնարավոր թիվը, սակայն Ջորջ Վաշինգտոնի որոշումը մնայուն նախադեպ ստեղծեց, որը չխախտվեց այնքան ժամանակ, մինչև Ֆրանկլին Ռուզվելտը Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին փորձեց երրորդ անգամ ընտրվել Նախագահ: Նախագահի` երկու ժամկետ պաշտոնավարելու ներկա սահմանափակումն ամրագրվել է 1951 թվականին ընդունված` Սահմանադրության Քսաներկուերորդ փոփոխությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/853990998025430?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել