Hayeli.am-ը գրում է.
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միություն կազմակերպության 2 տասնյակից ավելի ազատամարտիկներ արդեն մի քանի օր հենակետային դիրքերում սատարում են սահմանապահ զինվորներին:
«Երեխեքին հնարքներ ենք սովորեցնում, գիշերը քնում ենք խրամատներում: Մեր համար ինչ պատերազմ տեսած ու սովոր մարդիկ ենք, իսկ իրանք փափուկ կյանքի սովոր երեխեք են: Բայց կամք ունեն ու ցանկություն: Հատուկ ինժիներական գործողություն արեցինք` դիրքերը ամրապնելու նպատակով»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ, ազատամարտիկ Յուրի Միքայելյանը:
Ազատամարտիկները հատուկ հրահանգավորմամբ գործողությունը կատարելիս `անակնկալի են եկել (գործողությունը գաղտնիության սկզբունքով չի լուսաբանվում ):
«Մտածել էին խոտ հնձող գյուղացիներ ենք ու ցանկացան գերի տանել, բայց նույն ժամանակ թեթև պայթյուն եղավ ու իրանք ընկան մեր պատրաստած թակարդը: Մենք էլ մի պահ մտածեցինք, թե մեզ ռմբակոծում են, բայց շուտ գլխի ընկանք ու հետ կանգնեցինք»,-ասաց Յուրի Միքայելյանը:
Միքայելյանը կոչ է անում ֆիզիկապես ամուր ազատամարտիկներին բարձրանալ հենակետային դիրքեր ու ժամկետային զինծառայողների կողքին լինել:
«Խնդիր չկա, մեր տղերքը պատրաստված են ու ամուր, բայց մենք պատերազմ ենք տեսլ…»,-հավելեց հրամանատարը: