Եվրոպայում հերթական հրաշալիքն է կառուցվելու՝ Դանիան Գերմանիային կապվելու է ծովի տակով անցնող ավտոմոբիլաերկաթուղային թունելով: Սա կլինի Լա Մանշի տակով անցնող երկաթուղային թունելին հավասարազոր կառույց: Կարծում եմ, քարանձավից վաղուց դուրս եկած յուրաքանչյուր նորմալ մարդ Անգլիան Ֆրանսիային կապող Լա Մանշի տակով անցնող թունելը հանգիստ կդասի աշխարհի հրաշալիքների ցանկում: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում ռուսների կառավարմանը հանձնած հայկական երկաթուղու հետ: Լրիվ խոոոոոոորը նախնադար է էդ ոլորտում: Գյումրի-Երևան, Երևան- Սևան երկաթուղով մարդիկ տեղափոխվում են սովետական փտած վագոններով: Էդ կարգի վագոնները նորմալ երկրներում վաղուց թանգարաններում են տեղադրվել, ու հաստատ ժամանակակից եվրոպացին էդ վագոնները տեսնելիս զարմանում է նույնքան, որքան առաջին անգամ դինոզավրի ոսկորները տեսնելիս: Սա Եվրոպան Ռուսաստանից դրական առումով տարբերող հազարավոր օրինակներից մեկն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել