Թուրքական մամուլը գրում է թուրք-ամերիկյան համաձայնության մասին: Հուլիսի 7-8-ը Թուրքիայում բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև «Իսլամական պետության» դեմ գործողությունների հարցում: Թուրքական կողմը որոշ սահմանափակումներով համաձայնել է Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ամերիկյան կողմին: ԱՄՆ-ը կարող է կիրառել ռազմական ինքնաթիռներ ու հարվածային անօդաչուներ, իսկ թուրքական ավիացիան չի մասնակցի: Փոխարենը, ԱՄՆ-ը չի խոչընդոտի Թուրքիային Սիրիայի հյուսիսում` Ջարաբլուսից Աֆրին սահմանագծում, անվտանգության գոտու ստեղծման կամ էլ հատուկ միջոցառումների ձեռնարկման հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել