Araratnews.am-ը գրում է.
BBC հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել աշխարհի ամենահայտնի կինոքննադատների շրջանում` պարզելու, թե որն է, իրենց կարծիքով, ամերիկյան լավագույն ֆիլմը:
Ընդհանուր առմամբ հարցվել է 62 կինոքննադատ, այդ թվում` The Guardian, National Review, The Village Voice կազմակերպություններից: Համաձայն հարցումների` լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քաղաքացի Քեյնը» (1941), որը Օրսոն Ուելսի առաջին աշխատանքն է:
Երկրորդ տեղում են «Կնքահայրը» (1972, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա), երրորդում` «Գլխապտույտը» (1958, Ալֆրեդ Հիչքոք): Լավագույն հնգյակը եզրափակում են «Տիեզերական ոդիսական 2001» (1968, Սթենլի Կուբրիկ), «Որոնողները» (1956, Ջոն Ֆորդ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել