էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» ծրագրի շնորհանդեսին տեղեկացրել է, որ 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում դրվել է էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը կբացառի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասների ձևավորումը: Համակարգում վերահսկողության մեխանիզմն անմիջապես կարձագանքի շեղումների ժամանակ: Մշակվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումն առաջիկա 1-2 տարիների ընթացքում կբերի բաշխիչ ցանցերում 1,5-2 տոկոսով կորուստների նվազմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/677864039014919?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել