Նրա ամբիցիոզ կեղծանունն ու համարձակ կերպարը ոմանց մոտ միկրոինֆարկտ էին առաջացնում, բայց դա նրան չէր հուզում: Էռնեստ The Best-ի հետ բլից զրույցից հետո մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հայկական շոուբիզի գլխավոր նարցիզը չի փոխվել:
Բ.-Ի՞նչը Ձեզ չէր հերիքում Հայաստանում:
Է.-Ամեն ինչ հերիքում էր:
Բ.-ԱՄՆ-ում գտա՞ք այն, ինչ չկար Հայաստանում:
Է.-Այո՛:
Բ.-Դեռ Դո՞ւք եք «the best»-ը:
Է.-Այո՛, առհավետ ես եմ:
Բ.-Մարզասրահ գնալն այդքան նորաձև՞ է ԱՄՆ-ում:
Է.-Նորաձև չէ, հաց ուտելու պես սովորական բան է և անհրաժեշտ է առողջության համար: Բոլորը գնում են:
Բ.-Շպռօտը ո՞նց ա:
Է.-Լավ ա:
Բ.-Շոուբիզնեսային ակտիվությունը փոխարինել եք համացանցայի՞ն ակտիվությամբ:
Է.-Համացանցում միշտ եմ ակտիվ եղել, իսկ շոու բիզնեսում լինելու ցանկություն չկա, եթե նկատի ունեք հայկականը:
Բ.-Ի՞նչը ստիպեց Ձեզ հիասթափվել հայկական շոու բիզնեսից:
Է.-Անճաշակությունը:
Բ.-Կարոտե՞լ եք Հայաստանը:
Է.-Դեռ ո՛չ:
Բ.-Եթե կարոտեք, կվերադառնա՞ք:
Է.-Այդ մասին վաղ է խոսել:
Բ.-Ձեր մասին գրեթե չենք լսում, դեռ երգո՞ւմ եք:
Է.-Այո՛, ամեն օր:
Բ.-Ծանոթ ունեի՞ք ԱՄՆ-ում:
Է.-Այս հարցի պրիմիտիվությունից ճնշումս բարձրանում ա: Այո՛, ունեի:
Բ.-«ՄքԴոնա՞լդս», թե՞ հայկական քյաբաբնոց:
Է.-Անկեղծ ասած, այս ամբողջ ժամանակահատվածում ո՛չ «ՄքԴոնալդս»-ից եմ օգտվել, ո՛չ քյաբաբնոցներից:
Բլիցը՝ Համլետ Սիմոնյանի