Newsline.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, РИА Новости-ի համաձայն, հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են շարունակել երկխոսությունը Վենեսուելայի հետ: Վաշինգտոնում Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է. «Հուսով ենք շարունակել երկխոսությունը Վենեսուելայի հետ: Ցանկանում ենք Վենեսուելայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ դեռևս որոշ տարաձայնություններ կան: Մենք կբարձրացնենք այդ հարցերը»:

Քերին ընդգծել է, որ Բրունո Ռոդրիգեսի հետ քննարկել է նաև Վենեսուելայի հարցը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Վաշինգտոնում ու Հավանայում Կուբայի ու ԱՄՆ-ի դեսպանատների բացումը: Դրա հետ կապված` Մադուրոն շնորհավորել է Կուբայի ու ԱՄՆ-ի ժողովուրդներին, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին: Մադուրոն կոչ է արել վերացնել Կուբայի նկտամամբ սահմանված տնտեսական շրջափակումը: Ավելի վաղ Կուբայի ԱԳՆ-ն նույնպես ԱՄՆ-ից պահանջել էր տնտեսական շրջափակումը վերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել