Այսօր «Փախստականները և միջազգային իրավունքը» ՔՀՑ-ի մեր թիմը Երևանում՝ ԱՄՆ դեսպանատանը, հանդիպում ունեցավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ դեսպան Ուորլիքի հետ՝ ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը քննարկելու համար: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Միլսը: Չեմ ուզում ավելորդ լավատեսություն հանդես բերել, սակայն այն, որ ադրբեջանահայ փախստականների հիմնահարցի հանդեպ վերջապես պատշաճ հետաքրքրություն դրսևորեց համանախագահներից մեկը, կարելի է հուսադրող նախանշան համարել: Սպասենք հետագա զարգացումներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/642349835900711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել