Եկեք խոսենք Սահմանադրական բարեփոխումների մասին։ Դատելով նախնական փաթեթի բովանդակությունից, կարելի է ասել, որ սա ոչ թե զուտ կոսմետիկ բարեփոխումների ծրագիր է, այլ լիարժեք ՆՈՐ սահմանադրության նախագիծ ու պետք է հիմա հասկանալ դրա առավելություններն ու թերությունները, ինչը ցավոք չի արվում ու մարդիկ ֆիքսվում են էմոցիոնալ կողմերի, ինչպես տարատեսակ քաղաքական դեմագոգիաների վրա։
Դժվարանում եմ ասել, թե որքանով է տվյալ փաթեթը լավը ու ունակ խնդիրներ լուծելու, սակայն միանշանակ ու առանց մի գրամ կասկածի կարող եմ ասել, որ այն ինչ ունենք հիմա՝ աղբ է։ Աղբ է բոլոր առումներով ու իր բոլոր փուլերում։ Չմոռանանք, որ այն գրվեց փաստացի արտաքին ցուցումներով և ավելի շատ հանդիսանում է Հայաստանի գաղութացման մանիֆեստ, քան երկրի գլխավոր օրենք։ Բացի դրանից, եթե գործող սահմանադրությունը այդքան հիասքանչ է, ապա կներեք իհարկե, ինչո՞ւ ենք արդեն 20 տարի թրիքի մեջ ապրում։ Փաստորեն կարելի՞ է արձանագրել, որ գործող սահմանադրությունը չունի ոչ մի այնպիսի առանձնահատկություն, որը դեպի լավն է փոխում մեր կյանքը։
Հետո էլ, տնաշեններ, մսուր-մանկապարտեզի եք վերածել այս լուրջ թեման։ Թե շատ եք ուզում իմանաք, ասեմ, որ երբևիցե գրված ու ընդունված ամենաժողովրդական ու ժողովրդավարական սահմանադրությունը այսպես կոչված Ստալինյան Սահմանադրությունն էր, բայց կյանքը ցույց տվեց, որ թղթի գրվածը մեկ բան է, իսկ իշանության քայլերը՝ միանգամայն այլ։ Ուստի պետք է պայքարել ոչ թե թղթի վրայի տեքստի համար, այլ, նրա, որ այդ տեքստում արձանագրված կետերն ու դրույթները գործարկվեն իշխանությունների ու հասարակության կողմից, իսկ դուք էս ամեն ինչից սարքում եք ինչ որ պապսա ու զանգվածային ծաղրածուություն։