Բոլորս էս վերջի շրջանում խոսում ենք Բաղրամյանից, Բաղրամյանի նստացույցից, ջրցանից ու մնացած այլ բաղրամյանյան երևույթներից, ինքս ամենասկզբից մասնակցել եմ... Բայց ես ուզում եմ խոսել առաջին երեք օրվա մասին, երբ Ազատության հրապարակում սկսվեց ինքնաբուխ նստացույցը, ես, անկեղծ ասած, եթե չլիներ էդ երեք օրը, հնարավոր ա՝ չլինեի Բաղրամյանում, էդ երեք օրն իմ գիտակից կյանքի մեջ նման էր մի համալրման մարդկային տեսանկյունից, էնքան շատ էին լավ մարդիկ, շատ-շատ...
Ազատության հրապարակում էր, երբ գիշերը քնած էիր, ու մի անծանոթ աղջիկ գալիս ու ծածկում էր քեզ, որ չմրսես, երբ բոլորը սպասում էին, որ միասին մի կտոր հաց ուտեն, երբ գլուխդ սառը ասֆալտին քնում ես, իսկ արթնանում ես մի անծանոթի ծնկների վրա դրած գլուխդ, երբ լուսաբացին բոլորին նայում ես ու հասկանում, որ դեռ կան մարդիկ... Երբ քեզ անծանոթ մեկը հարցնում ա՝ «հըն, լա՞վ քնեցիր», երբ սեր կա, արև կա... Ազատության հրապարակում, չեք հավատա, բայց գիշերները արևոտ էին, երբ ցուրտ էր լինում, բոլորով խցկվում էինք իրար մոտ, որ տաք լինի... Մի խոսքով, շատ զահլա չտանեմ... Ես հպարտ եմ, որ եղել եմ ենտեղ ու ճանաչել եմ... Նույնիսկ հիշում եմ բոլորին, իմ ֆրենդներում կան շատերը, որոնց հետ չեմ գրվում, բայց վստահ եմ, եթե առիթ լինի, նստացույցին մենք կլինենք էլի 10 տարվա ծանոթներ... Ինձ համար կարևոր էին էդ օրերը, ու ես ձեզ սիրեցի....



