Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը սահմանադրությամբ ամրագրեց ոչ թե ուժեղ նախագահական կառավարում ունենալու, այլ կիսանախագահական մոդել ձևավորելու քաղաքական որոշում, Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ սահմանադրությունը բարեփոխվեց՝ մեկ քայլ կատարելով դեպի պառլամենտական կառավարում, իսկ այսօր Սերժ Սարգսյանը, փաստացի շարունակելով առաջին և երկրորդ նախագահների քաղաքական կուրսը, առաջարկում է վերջանականպես երկիրը դարձնել պառլամենտակման:
Միայն Հայաստանի քաղաքացին է, «այո» կամ «ոչ» ասելով, որոշելու, թե ինչպիսի կառավարման մոդել է գործելու Հայաստանում:
Իրականությունն այն է, որ ի սկզբանե հայաստանյան քաղաքական ուժերի մեծամասնության մոտ նպատակ է եղել պառլամենտական կառավարման մոդել ունենալու, և Հայաստանի երեք նախագահներն էլ փորձել են երկիրը տանել այդ ուղղությամբ:
Այսօր կուրորեն մերժել և ինքնանպատակ քննադատել այս կարևորագույն խնդրի քննարկումն անընդունելի է:
Քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են հրապարակայնորեն քննարկել, քննադատել, հիմնավորել և հասարակությանը հնարավորինս մատչելի ներկայացնել սահմանադրական բարեփոխումների պարագայում իրենց տեսակետները:
Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ապացուցել է, որ ինքը բաց է ցանկացած տիպի քննարկումների և երկխոսության համար, իսկ սա հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին պոպուլիզմով զբաղվելու՝ փոխանակ առարկայորեն և հիմնավորված ներկայացնել սեփական դիրքորոշումները, և վստահ եմ՝ եթե դրանք խելամիտ են և հայամետ, անպայման կընդունվեն:
Անկեղծ կլինեմ, քաղաքականության մեջ պոպուլիստներին երբեք հանդուրժել չեմ կարողացել...