Իմ համեստ 10 կանոնը
...Ես չգիտեմ՝ օրվա որ ժամին եմ ծնվել, բայց ըստ օրացույցի ու ժամացույցի՝ 12.00 լրանալուն պես ես երևի համարվեմ ծնված... արդեն։
Կար ժամանակ, երբ ես չէի սիրում ու չէի նշում... Ծնունդս... Հետո գիտակցականս զգայականիս հետ ընդհանուր հայտարարի եկան, ու ես հասկացա, որ...
1. ծննդյան օրը պետք է սիրել ու նշել միշտ՝ անկախ մարդկանց քանակից կամ ունեցած գումարից։
2. ծննդյան օրը ստացած Բոլոր շնորհավորանքներն ու Նվերներն են թանկ ու կարևոր։
3. Երջանկության գագաթնակետն է, երբ ծնողներդ են ներկա ծննդյանդ օրվան։ Նրանք են քեզ ծնունդ տվողներն ու քեզնով ազնվորեն հիացողները։ ( ինչ խոսք, կիսատ է զգացողությունս այս կետում....)
4. ծնունդիդ պետք է սիրահարված լինես բոլորին, ու բոլորն էլ այդ օրը պետք է Սիրահարված լինեն Քեզ։))
5. ծնվելիս մարդ չի լինում «չափավոր» կամ շատ բանական, դրա համար էլ պետք է այդ օրը մի քիչ «չափն անցնել»։ Բայց դե միևնույնն է՝ չափի մեջ է պետք «չափն անցնել»։)
6. հյուրերիդ հետ պետք է այնքան խմել-պարել- ծիծաղել-գոռալ-մարել, որ հաջորդ օրը միայն ասեն՝ բայց ի՜նչ լավ էր... (որովհետև ոչինչ չեն հիշում)։)))
7. ցանկալի է նախապես ծննդյանը հաջորդող օրը ոչինչ չպլանավորել. մեկ է՝ ի վիճակի չեք լինելու, ձեր հյուրերին էլ զգուշացրեք։)
8. հագուստն այդ օրը պետք է լինի գեղեցիկ, բայց առավելապես՝ հարմար, որ էներգիան ավելի հետաքրքիր ուղղորդեք ու չլարվեք անօգուտ։
9. պետք է ստեղծել այնպիսի՜ տոն, որ հաջորդ անգամ այդ օրը հիշելիս պոտենցիալ հյուրերը ժպտան, անեն ամեն ինչ՝ կրկին մասնակիցը լինելու համար, ու կարևորը՝ ձեզ «չցրեն», երբ հրավիրեք նրանց։ ։)))
10. և ամենավերջում... ծննդյան օրը պետք է սիրել, նշել, ու սրտանց ուրախանալ այդ օրը։ Ու սկսել է պետք Ծնված օրվանից։))) Թե չէ լիքը անիմաստ ժամանակ ենք կորցնում, մինչև պարզում ենք՝ ինչն ինչոց է։
Մի խոսքով.. դեռևս գրել, կարդալ կամ խոսել չիմացող փոքրիկ բալիկներին հիմիկվանից բացատրեք, որ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ գալը լա՜վ բան է, իսկ ծննդյան օրը սիրելն ու նշելը՝ Շատ կարևոր։)))))
Դե.. կհանդիպենք արդեն հուլիս 18-ին...
Հ.Գ. Ծննդյան 10-ը կանոնը «փախցնող» լրատվական կայքերից իրենց եկամտի 10% եմ պահանջելու։))) Բա կարո՞ղ է գիտեք՝ ձե՛ր ծնունդն է...։))))))