Մոտ երեք տասնամյակ Հայաստանով և Սփյուռքով մեկ հնչող, սակայն ոչինչ չասող այդ դեմագոգ լոզունգը հենց նրա համար էր հորինվել, որ մենք վանդակում պտվող սկյուռիկի պես, տեղում վազելով ինքներս մեզ խափենք ու մաշենք: Սակայն ընդամենը մեկ տառի «ը» ավելացմամբ, այն ստանում է բոլորովին այլ իմաստ: « Պայքար, պայքար մինչև վերջինը», մինչև վերջին ստահակի հեռացումը: Մեկ որոշիչ հոդի ավելացմամբ այն որոշակի իմաստ և նպատակ է ստանում: Պատկերացնու՞մ եք, թե ինչ տեղի կունենա մեր երկրում այսօր, եթե ժողովրդը այս ինքնագիտակցությամբ, նպատակն ու անելիքը ճշտված որոշակիությամբ , հրապարակ իջնի՝ պայքար, պայքար մինչև վերջինը կարգախոսով ու այլևս չնստի մինչև վերջին վիժվածքին չմաքրի երկրից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/notes/արմեն-զատիկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել