Սահմանադրության նոր նախագծի որոշ հոդվածներ այնքան անսովոր ու նոր են, որ շունչ է կտրվում պատկերացնելիս, թե համակարգային ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել դրանք: Պարզ չէ, թե դրանք ինչպես կանդրադառնան կառավարման արդյունավետության վրա: Արդո՞ք նոր սահմանադրությամբ սոցիալապես ավելի պաշտպանված կլինի քաղաքացին, ինչպե՞ս կազդեն այդ փոփոխություններն աղքատության կրճատման և կենսամակարդակի բարձրացման վրա: Այս կարևոր հարցերը պարզելու համար ցանկալի է, որ նախագծի հասարակական քննարկումն ու բանավեճն ընթանան ոչ թե սիրողական կամ հուզական, այլ քաղաքական ու գաղափարական դիրքերից, ոչ թե քննադատվեն պաշտոնյաներն ու հավակնորդները, այլ արժեքներն ու նորմերը:
Հ.Գ. Պատերազմի ժամանակ ֆիդայիները, տարբեր կուսակցությունների և ջոկատների զինվորները չէին անձնավորում հայրենիքի ազատության համար պայքարը: Նաև դա է հիմնավորումը, որ Արցախյան մեծ հաղթանակն ամբողջ ժողովրդինն է, ոչ թե ինչ-որ մեկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել