Փաստորեն, քաղաքական բանակցությունների առաջին փուլն ավարտված է Թուրքիայում: Հիմա Արդարություն և զարգացում կուսակցությունն ավելի շատ թեքվել է դեպի ժողովրդա-հանրապետականի կողմը` կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: ԺՀԿ-ն այդ հարցում դուռը չի փակել ԱԶԿ-ի առջև, իսկ վերջինից էլ դրական ազդակներ են գալիս հավանական կոալիցիայի հարցում: Թե՛ Դավութօղլուն, թե՛ փոխվարչապետ Աքդողանը հայտարարել են, որ այս պահին ավելի շատ հավանական է համարվում ԺՀԿ-ի հետ կոալիցիան: Ուստի, Դավութօղլուն երկրորդ փուլի բանակցություններին կանցնի ԺՀԿ-ի հետ: Դրա անհնարինության դեպքում կփորձի վերջանական բանակցել նաև մյուս` Ազգայնական շարժում և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների հետ: ԱԶԿ-ի պահուստային տարբերակում կա նաև փոքրամասնության կառավարության տարբերակը, որի համար ամեն կերպ փորձ կարվի ստանալ ԱՇԿ-ի աջակցությունը: Չի բացառվում նաև, որ նման հարցով դիմեն նաև ԺԴԿ-ին, քանի որ կարծես դրա համանախագահ Դեմիրթաշը նման հնարավորության մասին վերջերս, թեև լղոզված, բայց ակնարկեց: Քաղաքական ուժերի հետ կոալիցիայի գնալու բոլոր հնարավոր տարբերակների ձախողման դեպքում էլ նախագահ Էրդողանը կառավարություն կազմելու հնարավորությունը կտա երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ԺՀԿ-ին: Սակայն դա էլ իրատեսական չէ, որ ԺՀԿ-ին հաջողվի գնալ կոալիցիայի ձևավորման: Ամեն դեպքում, հավանական է համարվում աշնանն արտահերթ ընտրությունների անցկացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել