1. 1923-ից մինչև 1941-ը Ի. Ստալինը չի զբաղեցրել որևէ, նույնիսկ ԺԵԿ-ի պետի պետական պաշտոն: Նա իրավականորեն եղել է ԽՍՀՄ շարքային քաղաքացի։
2. 1934-ից 1952-ը Ի. Ստալինը հրաժարվում է Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ պաշտոնն ընդհանրապես վերացվում է, և դրա փոխարեն կուսկացությունը ձևականորեն ղեկավարվել է կոլեգիալ սկզբունքով՝ Ի. Ստալինը 1934-1952 թթ.-ին եղել է Կոմկուսի մի քանի քարտուղարներից մեկը, ընդամենը մեկը՝ առանց գլխավոր կամ առաջին մակդիրի:
3. Նույն այդ ընթացքում ՍՍՀմ սահմանադրության մեջ դեռ պաշտոնապես չկար ամրագրված Կոմուսի ղեկավարող դերը:
4. 1936-ին ընդունվում է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը, որում, ի տարբերություն հնի, վերանում են ժողովրդավարության, հատկապես ընտրության իրավունքի սահմանափակումները: Այդ սահմանադրությունն իրավմամբ կոչվում էր ամենադեմկորատականն աշխարհում, և հաստատ ավելի դեմոկրատակն էր, քան ԽՍՀՄ նախկին հիմնական օրենքը:
5. 1937-38 շարքային քաղաքացի և իրավականորեն պետության հետ որևէ կապ չունեցող Կոմկուսի կոլեգիալ ղեկավարության շարքային անդամ Ի. Ստալինի ղեկավարությամբ իրականացվում է պետական և կուսակցական վերնախավի մեծ զտում: Զտվում է հատկապես Կոմկուսի վերնախավի մեծամասնությունը: Ժողովրդական զանգվածների զգալի մասն անկեղծորեն ողջունում են սովետական օլիգարխիայի այս ջարդը:
6. ՍՍՀՄ-ում հաստատվում է փաստացի միապետություն, բայց իրավականորեն պետությունը մնում է պառլամենտական հանրապետություն, իսկ փաստացի իշխող կուսակցությունը կոլեգիալ ղեկավարմամբ կազմակերպություն, որի իշխող դերն իրավականորեն որևէ կերպ ամրագրված չէր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10207228057844005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել