Բեռլինի պետական ազատ համալսարանում (ԲԱԿ) փակվել է հայագիտության ամբիոնը, քանի որ Սփյուռքի նախարարությունը հրաժարվել է տարեկան 24 000 եվրո տրամադրել ամբիոնին (ամսական ընդամենը 2 000 եվրո)...
Երբ պետական գործիչները չունեն ազգային-պետական մտածելակերպ, ուզում ես քեզ մեջտեղից ճղի, մեկ ա բան չի ստացվի... Հիմա պատկերացրեք մեր Սփյուռքի նախարարի ազգային ազատագրական դեմքը ու դա համադրեք Բեռլինում հայագիտության ամբիոնի գոյության կարևորության բացատրությունների հետ... ու պատկերացրեք այն անհաղորդ արտահայտությունը, որով այդ դեմքը լսելու է ձեզ...
Ի դեպ, տարեկան մի քանի անգամ 24 000 եվրո Սփյուռքի նախարարը երևի ծախսում ա իրա շրջագայությունների վրա, որոնցից էս երկիրը ՈՉ ՄԻ ՕԳՈՒՏ չի ստանում.. Վաղուց սաղս էլ գիտենք, որ Սփյուռքի նախարարությունը անիմաստ գերատեսչություն է, որը հավայի պետության փողերն ա ուտում...
Հ.Գ. Ամենավատը. այդ ընթացքում ադրբեջանցիները Բեռլինի համալսարանում հիմնել են իրենց ամբիոնը... Զարթնեք էլի, այ մարդ: Բոլ ա էլի... Արա, ամեն ինչը հո փող աշխատելո՞վ չի պայմանավորված: Հասկացանք՝ կյանքը մի անգամ ա տված ու ՊԸՏԻ ՎԱՅԵԼՎԻ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել