Երբ ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի նախագահն ասաց, որ նոր կառավարության ամենագլխավոր նպատակն է վերականգնել հասարակության վստահությունը, որևէ մեկը դա սենսացիոն չհամարեց... Հիմա, երբ Ազգային անվտանգության ծառայության պետն է փաստել, որ ժողովուրդն իշխանություններին չի վստահում, դա համարվում է սենսացիոն... Ու ոչ ոք չի փաստում մի շատ ակնհայտ փաստ՝ ուրեմն մեկ տարում նոր կառավարությանը պարզապես չհաջողվեց վերականգնել հասարակության վստահությունը... Ոչ մի սենսացիա չկա ո՛չ հասարակության, ո՛չ էլ իշխանությունների համար... Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարելի է այս պայմաններում սահմանադրական հանրաքվե անցկացնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/949175355144493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել