Սրանք հանրահայտ Մադրիդյան սկզբունքներն են, համենայնդեպս ոչ ոք պաշտոնապես չի հերքել, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային սեղանին այս սկզբունքները չեն դրված: Հետևաբար, եթե ամերիկացի համանախագահ քֆրտող եք, ուրեմն ձեռի հետ էլ հիշեք էն հայ գործիչներին, որոնք այս սկզբունքներն ընդունելի են համարել ու համարում են: Առաջին կետը հատկապես պետք է ուշադիր կարդան Ուորլիքի խոսքերից հոգեխանգարմունքի մեջ ընկածները:
• Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով
• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով
• ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք
• անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
Կից նյութն` այստեղ