Քաղաքացիական նախաձեռնությունները, ինչ խոսք, չեն կարող փոխել իշխանություններին: Քաղաքացիական նախաձեռնությունները բայց կարող են անել ավելին՝ նրանք կարող են փոխել ժողովրդին: Իսկ փոխված ժողովուրդն արդեն կունենա այլ իշխանություն: Սա ավելին է, քան հեղափոխական իշխանափոխութունը:
Քաղաքացիական նախաձեռնությունները կարող են փոխել ժողովրդին, եթե նրանց թիկունքում կա այդ նպատակն ունեցող ընտրանի: Այլապես քաղաքացիական նախաձեռնությունները լավագույն դեպքում կլինեն սոսկ հրդեհ հանգցնողներ, իսկ վատագույն դեպքում՝ իրենց նախաձեռնություններով ակամա ազգային վերափոխման հույսեր կառաջացնեն մարդկանց մոտ և հեռագնա ծրագրի բացակայության պատճառով մարդկանց կմատնեն նոր հուսալքությունների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10207626746410659
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել