Չի կարելի հեռատես համարել նրանց, ովքեր կարծում են, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ և միջազգային հանրության ջանքերով վերջին երկու տարիների ինտենսիվ բանակցություններից հետո վերջապես ստորագրված պայմանագիրը Պարսկաստանի հետ վատ հետևանքներ կունենա Արևմուտքի համար: Որոշները պնդում են, որ IAEA (միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը) չի կարող այնքան հետևողական լինել, որ Պարսկաստանը միջուկային զենք չարտադրի, և միայն ուրանը գործածի որպես էներգիայի աղբյուր: Իհարկե, բոլորս էլ գիտենք, թե ով է ամենաշատ աղմկողը, բայց, բարեբախտաբար, այս անգամ դա նշանակություն չունեցավ: Այս պայմանագիրը ԱՄՆ-ԽՍՀՄ ռազմական մրցավազքի դադարեցման պայմանագրից հետո առաջին, իրապես արդար գործնական քայլն է միջազգային հանրության կողմից, որը կառուցողական է և համախմբում է կլոր սեղանի շուրջ: Պայմանագիրը կնքվել է խիստ կշռադատված, և Պարսկաստանն ունի աննախադեպ հնարավորություն՝ ազատորեն օգտվելու ատոմային էներգիայից: Միջազգային հանրությունն իր աջակցությունն է առաջարկում, իսկ Պարսկաստանը պարտավորություն է ստանձնում զերծ մնալ ատոմային զենքից: Որոշումը միառժամանակ դադարեցնում է Պարսկաստանի մեկուսացումն ու հնարավորություն տալիս ազատորեն քաղաքական, առևտրատնտեսական կապերը վերականգնել աշխարհի հետ: Իհարկե, այս պայմանագիրը տնտեսական և քաղաքական առումներով զգալի նշանակություն կունենա նաև Հայաստանի համար: Հարևան ենք վերջապես:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել