10 հուլիսի, Վանաձոր, մինչ մարդիկ երազում էին, որ ,,Լաչինի միջանցքը,, որ բացօթյա առեւտրի վայր է, մի օր կարող է հանկարծ որոշեն բարեկարգել, ու մեկ տարի առաջ քանդած-փորածն ի վերջո կլցոնեն ու միգուցե մտքներով անցնի ասֆալտապատեն / մանավանդ, ասֆալտապատ տարածքն են քանդել /, ,,Լաչինը,, կրկին սկսեցին փորել. երկարությամբ: Ի վերջո քանի՞ անգամ կարելի է նույն տարածքը քանդել ու քանդել, չկա՞ որեւէ վերահսկողություն այս ոլորտում, ու մինչեւ ե՞րբ է շարունակվելու բնակչության նկատմամբ այս տեռորը ՝ՏԻՄ մարմինների անտարբեր հայացքի ներքո, որի առթիվ դեռ երկու տարի առաջ գրել ենք բլոգում ՝,,Նեմեցական ծրագիրը գործողության մեջ,,: Որքա՞ն կարելի է մարդկանց ստիպել փոսերի կամ տախտակամածների վրայով քայլել կամ՝ ակամա լարախաղացությամբ զբաղվել:Ենթադրվում է, թե թումբուփոսերի ,,հեղինակային իրավունքը,, պատկանում է ,,Դորոժնիկ,, ընկերությանը, որի ,,ավերածություններին,, քանիցս են անդրադարձել մամուլը, հեռուստատեսությունը եւ համացանցը:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2015/07/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել