Բարեփոխվող սահմանադրության տեսլականը մի քանի կարևոր և շատ արծարծվող հարցերի պատասխան է տալիս: Նախ կարևոր է, որ ապագա ձևավորվող խորհրդարանը լինելու է միայն համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգերով խորհրդարան մտնող թաղային հեղինակություններն ու մեծահարուստները հնարավորություն չեն ունենալու իրենց թաղերում սեփական ռեսուրսների հաշվին ընտրապայքար իրականացնել: Հետևաբար ընտրապայքարը լինելու է առավել քաղաքականացված և գաղափարական, իսկ գաղափարական խորհրդարանում դժվար թե կուսակցությունները ցանկանան իրենց ցուցակներով նման մարդկանց գործուղել: Կառավարությունը և վարչապետը մեծ կախվածություն են ունենալու գալիք խորհրդարաններից, ինչը մեծացնելու է կառավարության պատասխանատվության զգացումը, հետևաբար նաև մեծացնելու է աշխատանքային արդյունավետությունը: Եվ ամենակարևորը` նախագահի ընտրությունը խորհրդարանի կողմից մեկով նվազեցնելու է համապետական ընտրությունների քանակը, ինչի արդյունքում Հայաստանում նվազելու է քաղաքական պայքարի լարվածությունը: Պետք է նշել, որ խորհրդարանական մոդելի անցումն իսկապես կտա շատ հարցերի պատասխաններ, և որ ամենակարևորն է` երկրում կձևավորվեն իսկապես քաղաքական և գաղափարական կուսակցություններ, որոնք էլ իրենց վրա կվերցնեն պատասխանատվության մեծ բաժին: Նման կառավարման մոդելը Հայաստանը կդարձնի էլ ավելի ժողովրդավարական և մրցակցային պետություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/830418803693863?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել