Օրերս ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցած «Գաբալա»-Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատճառ է հանդիսացել, որպեսզի Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը պատիժ սահմանի «Գաբալայի» նկատմամբ: Ըստ այդմ, Գաբալա քաղաքում չի կայանա նշված ադրբեջանական ֆուտբոլային ակումբի և ոչ մի խաղ, իսկ վերջինին հայտարարվել է խիստ նկատողություն:
Վերոնշյալ հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆուտբոլասերներն իրենց հետ բերել էին հակավրացական գրությամբ պաստառներ, ինչպես նաև վառել Վրաստանի պետական դրոշը: Միջադեպի ժամանակ ադրբեջանցի ոստիկաններն ի զորու չեն եղել կանխելու միջադեպը: Հանդիպումից հետո Թբիլիսիի «Դինամոյի» ղեկավարությունը դիմել էր UEFA-ին՝ համապատասխան արձագանքն ապահովելու խնդրանքով, ինչն, ըստ էության, բավարարվել էր:
Մինչ այդ միջադեպը, սակայն, վերոնշյալ ֆուտբոլային ակումբների՝ Թբիլիսիում տեղի ունեցած խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները հակաադրբեջանական պաստառներ էին բերել տրիբունա, ինչը հարուցել էր ադրբեջանցիների զայրույթը: Թերևս դա էր պատճառը, որ Գաբալայում վերջիններս փորձել են պատասխան քայլ անել՝ ուղղված վրացիների դեմ:
Հ.Գ. Այսպես էլ ապրում են երկու «բարեկամ» և «դաշնակից» ժողովուրդները՝ վրացիներն ու ադրբեջանցիները:
Ստեղ են ասել. գ ա ու մ ա ր ջ ո ս գ ե ն ա ց վ ա լ ե: