7 դրամի համար պայքարը ցույց տվեց հանրության մեջ առկա ոգին ու պոտենցիալը, նաև անսպասելի արդյունքներ գրանցվեցին, որ այդ ոգին ու ներուժը շատ բարձր են, և իշխանության տարբեր գալուստսահակյանները թող հույսեր չփայփայեն, թե մեր ժողովուրդն իր իրավունքների համար փողոց դուրս եկող, ըմբոստացող ու պայքարող չէ....
Այս իմաստով 7 դրամի պայքարը պայքար չէր 7 դրամի համար, այլ պայքար հանուն երկրի ապագայի ու մարդու իրավունքների...
Իշխանությունը շուտով կլծվի իր հերթական հակաժողովրդկան, այսինքն՝ տվյալ պահին ժողովրդին պետք չեկող օպերացիային՝ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը...
Ժողովուրդը պետք է իմանա, որ այդ ձեռնարկը բնավ էլ միտված չէ երկրի ու իր վիճակի բարելավմանը, այլ ծառայելու է սոսկ գաղջաիշխանության պահպանմանը...
Ուրեմն՝ պետք է արթնացնել հունիսյան այն երկշաբաթյան ոգին ու վճռական ՈՉ ասել իշխանության հերթական ավանտյուրային...