World-Cup-2018-logoAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանում որոշում են կայացրել Մունդիալ 2018-ի երկրպագուներին և հյուրերին տեղավորել հանրակացարաններում, պիոներական ճամբարներում, շոգենավերի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ բյուջետային միջոցների կրճատումը չպետք է ազդի հյուրեր ընդունելու թվաքանակի վրա: Նիժնի Նովգորոդում հյուրերին կառաջարկեն տեղակայվել ուսանողական հանրակացարաններում:

Ռուսաստանը Մունդիալ 2018-ի իր հայտում խոստացել էր տրամադրել 100 հազար հյուրանոցային տեղ։ Հունիսի վերջին որոշում էր կայացվել Մունդիալ 2018-ի բյուջեն կրճատել շուրջ 30 մլրդ ռուբլով` մինչև 631,5 մլրդ ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել