ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2015-ի մայիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են գրեթե 131,9 մլն դոլար: Նախորդ տարվա` 2014-ի մայիսի 175 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 43 մլն դոլար:
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) մայիսին կազմել է 72,9 մլն դոլար` 2014-ի մայիսի մոտ 112 մլն դոլարի դիմաց՝ նվազելով մոտ 39 մլն դոլարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել