«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես գրված էր.
«ՇՏԱՊ
Հարգելի լրագրողներ,
Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, Բաղրամյան փողոցում պայքարի դուրս եկած քաղաքացիներս Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով մեկնելու ենք՝ Սերժ Սարգսյանին փոխանցելու իր ելույթի պատասխան նամակը:
Կանխավ շնորհակալություն»:
Դավիթի հրատապ հայտարարությունից հետո ակամայից հարց է առաջանում.
Ժամանակին նախագահն առաջարկել էր հանդիպել և քննարկել հիմնական խնդիրները, որպես «սկզբունքային» դեմքեր` ակտիվիստները չէին գնացել: Վերջիններս համոզված էին, թե ասելիք ունենալու դեպքում պետք է նախագահը գա իրենց տեսնելու... Այդ ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ որոշեցին նամակով դիմել նախագահին:
Արդար ընդվզման հիմքում ձևավորված շարժումն, իհարկե, վաղուց որոշների ինքնաարտահայտման հարթակ էր դարձել, բայց որ այս աստիճան կհեղինակազրկվեր, դժվար էր կանխատեսել: