ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ մեր նորագույն ազգային պատմությունն ամբողջությամբ տեղավորվում է Թումանյան Հովհաննեսի հեքիաթների տիրույթում: Հիշենք անցած տարիների դեմքերն ու դեպքերը և առանց երևակայության մեծ ճիգերի կարող ենք ճանաչել ՀՀ իշխանություններին էլ, ընդդիմությունն էլ, մեզ էլ հետը «Քաջ Նազար», «Սուտլիկ որսկան», «Ձախորդ Փանոս», «Մի կաթիլ մեղր», «Անխելք մարդը» հեքիաթային հերոսներում: Նույնն էլ վերաբերում է վերջին զարգացումներին, երբ համակարգն ու իրական դահիճներին թողած՝ մեր հասարակության մի մասը, այս անգամ երիտասարդները, ընկել են թաղային ոստիկանների ու բակային էլեկտրիկների հետևից: Մեծ լոռեցին այս դեպքի համար էլ ունի հատուկ գրված հեքիաթ՝ «Կացին ախպերը», այն մասին, թե ինչպես նրա շաշ համագյուղացիները կացնահարողի փոխարեն կացինն են պատժում կատարված ավերածությունների համար: 
Թումանյան կարդացեք, նախկին ու ներկա երիտասարդներ, նա ամեն ինչ ասել էր մեր մասին: Դրանից այն կողմ մենք դեռևս չենք զարգացել հեքիաթային մեր Հայաստան երկրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել