Լևոն Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից: Հիստերիան այնքան մեծ է ու անթաքույց, որ փսիխոզի է վերածվում: Ու զարմանալի չէ, որ Բաղրամյանի բողոքների ամբողջ ժամանակահատվածում փեշի տակ մտած ու անհետ կորած քաղաքական գործիչը նոր-նոր արթնացել է ու սկսել լավաշներով հարցազրույցներ տալ, որոնց ամբողջ ենթատեքստը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարվում է իշխանության կողմից, մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից: «Չի» այսօրվա հարցազրույցը հենց դրա մասին է՝ քողարկված շատ ու շատ դատարկ մտքերով ու սքողումներով:
Զուրաբյանը չի ալարում գորբաչովյան ծավալների հարցազրույց հղանալ այս շոգին, ինչ է թե դրա մեջ մի տեղ տեղավորի Նիկոլին վնասելու իր մարմաջը, խանդը, նախանձը: Ցավոք, գրագիտությունը չի ներում անգամ այս խղճուկ նպատակը մի քիչ ավելի նուրբ հրամցնելու համար, ու ստացվում է, ինչպես միշտ, կատարյալ անհեթեթություն։ Նիկոլը կազմակերպել էր կենդանի պատը, որ հետո կազմաքանդի բողոքի ակցիան: Մառազմ:
Ցավոք, Լևոն Զուրաբյանն էլ երբեք չի հասկանա, թե ինչու ամենուր, անգամ իշխանական կուլիսներում հարգանք կա Նիկոլ Փաշինյանի, և բացարձակ չկա՝ իր նկատմամբ: Էլ երբեք չի հասկանա, թե ինչու գնալով ավելի հաճախ են իրեն ապտակում բառի ուղիղ և հարաբերական իմաստներով, իսկ Նիկոլի հետ հարցեր քննարկում: Էլ երբեք չի հասկանա, թե ինչու հաջորդ խորհրդարանում ինքն ու իր շուրջ հավաքված մարդիկ (եթե իր շուրջն ընդհանրապես դեռ մարդիկ մնացած լինեն) այլևս ներկայացված չեն լինելու, իսկ Նիկոլի պարագայում՝ ուղիղ հակառակը: Չի հասկանա, չի էլ կարող հաշվել: Ունակություն է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել