Երեկ մի հետաքրքիր բանախոսության էի, զեկուցողը ներկայացնում էր Իրաքյան Քուրդիստանը և մասնավորապես տեղի հայ համայնքի կյանքը: Իր գնահատմամբ՝ Քուրդիստանը բավական արագ զարգացող ռեգիոն է: 8.5 միլիոնանոց Քուրդիստանում ընդամենը 3000 հազարանոց համայքը Խորհրդարանի պատգամավոր ունի, հայերենը պետական լեզու է: Բարեկամաբար են տրամադրված հայերի նկատմամբ: Հայաստանցի մի գործարարի տրամադրվել է այնտեղ բիզնես սկսելու արտոնյալ պայմանները, սակայն վերջինս չի արդարացրել իրեն: Իգական սեռի ներկայացուցիչների մոտ բավական հաճախ հանդիպող անուն է Երևանը, որն արձագանքն է այն քրդական հաղորդումների, որը ժամանակին Սովետական Հայաստանից` Երևանից, սփռվել է դեպի այդ կողմերը: Մի քուրդ բարձրաստիճան պաշտոնյա մեր բանախոսին ասել է. «Մենք հոգեհարազատ ժողովուրդներ ենք եղել: Քրիստոնեությունը մեզ բաժանեց, իսկ իսլամը թշնամացրեց»: Ըստ իս՝ քրդերի մի նշանակալի մաս հայկական գենի կրողներն են, ովքեր, Տրդատ 3-րդի օրոք դուրս մնալով քրիստոնեացումից, այնուհետև դարերի ընթացքում ներծծվեցին այլ էթնոմշակութային ինքնությունների մեջ: Մի զգալի մաս էլ 1915 թվին «դոնոր» հանդիսացավ քրդական գենոֆոնդի համար, որը, ի դեպ, դեռ ձևավորման փուլում է: Հայ քրդական կապերի զարգացումը և ընդլայնումը կարող են լինել ռեգիոնում մեզ համար բարենպաստ զարգացումների հիմք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207037614241249?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել