ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Չեմ ուզում հավատալ, որ պարոն Աշոտյանը ճիշտ չի ըմբռնել այդքան քննարկումների առիթ դարձած հարցման բովանդակությունը, հավանաբար այդքան էլ ուշադրությամբ չի կարդացել, սակայն գտնում եմ, որ որևէ մեկի աշխատանքը պիտակավորելուց ու առավել ևս տգիտություն անվանելուց առաջ ԿԳ նախարարը պարտավոր էր ավելի ուշադիր վերլուծել ու հասկանալ, որ 2600 ՀՀ քաղաքացիների կարծիքը ծաղրի առարկա չի կարող հանդիսանալ, որքան էլ որ հարցման արդյունքները դեմ են իր և իր թիմակիցների իղձերին ու ցանկություններին: 

Չեմ զարմանում իրենց կողմից ընդունված սոցիոլոգիական հարցումների «անցկացման» նորմատիվների վրա, երբ դրսից գելլափների ու նմանատիպ կազմակերպությունների բավական մեծ գումարներ են վճարում (չնայած 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ բազմիցս լսեցինք, որ մեր Կառավարությունը հնարավորություն չունի տարբեր ոլորտների համար հատկացվող գումարներն ավելացնելու համար), որպեսզի ստանան իրենց երազած արդյունքը, հանրապետական (վաղուց արդեն ոչ հանրային) հեռուստատեսությամբ հրամցնեն իրենց իսկ աճեցրած պտուղները, որոնցից ժողովուրդը վաղուց չի օգտվում...
Ինչպես ասում են, ամեն մարդ չափում է իր արշինով: Սակայն քծնանքը երբեք ոչ մեկին երկարատև հաջողություն չի բերել, դրա վառ ապացույցն էլ երիտկարիերիստ հանրապետական Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը...
Արմեն Աշոտյանի գրառումը տես այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել